Փաշինյան. Խաղաղության օրակարգը ԱՄՆ առաջնահերթությունների ցանկում ներառելը կարեւոր է - Mediamax.am

Մարտ 04, 2026
3646 դիտում

Փաշինյան. Խաղաղության օրակարգը ԱՄՆ առաջնահերթությունների ցանկում ներառելը կարեւոր է


Լուսանկարը` https://www.primeminister.am/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր»:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետն այդ մասին ասել է՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ:

 

«Ես հավատում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է։ Հիմա գոյություն ունի միայն մեկ գործիք, որով փորձ է արվում խափանել Հայաստանի ժողովրդավարական ուղին, և դա պատերազմի, սրացումների և հակամարտության գործիքն է։

 

Սա է պատճառը, որ մենք այսքան կենտրոնացած ենք այս օրակարգի վրա, որովհետև համոզված ենք, որ խաղաղությունը շատ կարևոր է և առանցքային ազատության համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:




Մեր ընտրանին