Ալիեւ. ԱՄՆ-ն փորձում էր խափանել Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը - Mediamax.am

1535 դիտում

Ալիեւ. ԱՄՆ-ն փորձում էր խափանել Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել է, որ ԱՄՆ-ն դեմ էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցմանը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով տրանսպորտային հարցերին նվիրված խորհրդակցությանը, Ալիեւը հայտարարել է.

 

«Մենք մեծ դիմադրության բախվեցինք, երբ ցանկանում էինք իրականացնել այս նախագիծը: Հիմա կարող եմ խոսել այդ մասին։ Դրան հատկապես դեմ էին Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Պատճառը դարձյալ նրանց հայամետ  քաղաքականությունն էր՝ իրենց կարծիքով, Հայաստանը դուրս էր մնում է այդ նախագծից»։

 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ճնշում էր գործադրում վրացական իշխանությունների վրա, որպեսզի Թբիլիսին հրաժարվի նախագծից։

 

«Մենք մի քանի տարի բանակցել ենք վրացական կողմի հետ եւ վերջապես կարողացել ենք համաձայնության գալ։ Ես անձամբ բազմիցս քննարկել եմ այս հարցը ամերիկյան կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ եւ ասել, որ նրանք չպետք է խոչընդոտներ ստեղծեն մեզ համար։ Դա մեզ համար ռազմավարական նախագիծ է, որը հետագայում կօգտագործեն այլ երկրներ, այդ թվում՝ նրանց դաշնակիցները։ Կյանքը ցույց տվեց, որ մենք, ինչպես միշտ, ճիշտ էինք։ Այսօր Եվրոպայում Ամերիկայի գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նկատմամբ։ Ընդհանրապես նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Կենտրոնական Ասիայից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ Ադրբեջանի տարածքով ապրանքներ տեղափոխելու հարցում։ Եթե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը չկառուցվեր, դա անհնար կլիներ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

 

826 կմ ընդհանուր երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման էր հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին