Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ «կարեւորելով երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը»:
Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային նշանակության հարցերի շուրջ։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: