Nordic-Baltic Eight-ի խորհրդարանների ղեկավարաներին ընդունել է Հայաստանի վարչապետը - Mediamax.am

477 դիտում

Nordic-Baltic Eight-ի խորհրդարանների ղեկավարաներին ընդունել է Հայաստանի վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցեր:

«Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը եւ նշել իրենց երկրների պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ-ում հետագա բարեփոխումների իրականացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը:

 

Եվրոպացի խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին եւ դրա սկզբունքներին, ինչպես նաեւ խաղաղությանը միտված հայկական կողմի ջանքերին»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

 

«Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով այսօր կայանալիք պանելային քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանում են՝ Էստոնիայի Ռիիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի երրորդ փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի առաջին փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը եւ Շվեդիայի Ռիկսդագի առաջին փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին