Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Դավոսում Փաշինյանը կմասնակցի պանելային քննարկումների։
Դավոս է մեկնել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
















