Կրեմլում հուսով են, որ Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին - Mediamax.am

366 դիտում

Կրեմլում հուսով են, որ Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Կրեմլն ակնկալում է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԵԱՏՄ գագաթնաժողովին կմիանա տեսակոնֆերանսի միջոցով»:

«Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով չի կարողացել գալ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու, հուսով ենք՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին կմիանա տեսակոնֆերանսի միջոցով»:

 

Սա շատ կարեւոր է, դուք գիտեք, որ Հայաստանը կազմակերպության շատ կարեւոր մասնակից է»,- այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեսյբուքի իր էջում գրել էր, որ չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին.

 

«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին