Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ դեկտեմբերի 25-ից 26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ:
«Առանձին հանդիպման ծրագրեր չկան, սակայն երկու երկրների ղեկավարները անհրաժեշտության դեպքում շփվելու հնարավորություն կունենան»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: