Բաքուն Երեւանին առաջարկել է գործակցել «հայ անջատողականների» գործով - Mediamax.am

586 դիտում

Բաքուն Երեւանին առաջարկել է գործակցել «հայ անջատողականների» գործով


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցության՝ Բաքվում կալանքի տակ գտնվող հայ ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված քրեական գործով։

Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «համագործակցության է հրավիրել ՀՀ իրավապահ մարմիններին ԼՂ նախկին ղեկավարության վերաբերյալ քրեական գործի շրջանակում ապացույցների ձեռքբերման եւ վկաների ներգրավման հարցով»:

 

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան:

 

Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

 

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտպանական թիմը հայտարարել է, որ Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին