Վրաստանը դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները - Mediamax.am

298 դիտում

Վրաստանը դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները


Լուսանկարը` civil.ge


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանն ինքն է հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից մինչեւ 2028 թվականի վերջը, այսօր հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք որոշում ենք կայացրել Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգում չներառել մինչեւ 2028 թվականի վերջը։ Նաեւ մինչեւ 2028 թվականի վերջ մենք հրաժարվում ենք ԵՄ բյուջետային դրամաշնորհներից»,- ասել է Վրաստանի վարչապետը։

 

Կոբախիձեն ասել է, որ «այս փուլում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկն օգտագործվում է որպես երկիրը շանտաժի ենթարկելու գործիք, ինչն անընդունելի է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին