Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է մտածել, թե ինչպես թույլ չտալ Երեւանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց»:
«Հերթական անգամ հավաստի տեղեկատվությունը հաստատում է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ հետապնդելով Հայաստանը լիովին ենթարկեցնելու նպատակը: Այլ երկրներում եւ տարածաշրջաններում նմանատիպ պրակտիկաները, սակայն, ցույց են տվել, որ դրանք կործանարար են: Օրինակները շատ են Մերձավոր Արեւելքում, Լատինական Ամերիկայում եւ Աֆրիկայում, իսկ ամենավառ օրինակն Ուկրաինայում ներկայիս իրավիճակն է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը։
Միաժամանակ, ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը սկսել է Հայաստանում արեւմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջմղումը»՝ օգնելու նրանց խորհրդարան անցնել 2026 թվականի ընտրությունների ժամանակ։
««Ժողովրդավարության այս անզիջում կողմնակիցների» առաջ խնդիր է դրված Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերին հարվածել», եթե այն, հետեւելով հարեւան Վրաստանի կառավարության օրինակին, մտադիր լինի առաջնահերթություն տալ ազգային օբյեկտիվ շահերին, հայ ժողովրդի ավանդույթներին եւ արժեքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: