Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել է, որ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը կնախագահի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միեւնույն ժամանակ, Ուշակովն ասել է, որ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին.
«Հայաստանի ներկայացուցիչները նախապես տեղեկացրել են, որ իրենք դեմ չեն՝ գագաթնաժողովում ընդունվեն համաձայնեցված փաստաթղթերը:
Մոսկվան ակնկալում է, որ վաղ թե ուշ Երեւանը կվերսկսի համագործակցությունն այս կազմակերպության հետ: Մենք կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների իրավունքը՝ ինքնուրույն որոշել իրենց ընթացքը ՀԱՊԿ հետագա աշխատանքում»:
Միաժամանակ, նա նշել է, որ Երեւանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ եւ պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։
«ՀԱՊԿ-ի աշխատանքին Հայաստանի ֆիզիկական վերադարձի դռները բաց են: Հուսով ենք՝ վաղ թե ուշ Հայաստանի ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում»,- եզրափակել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: