Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Նոյմբերի 19-ին Երեւանում կայացած հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է, որ Արարատ Միրզոյանը «շեշտել է Հայաստանի կառուցողական մոտեցումը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ որպես խաղաղության օրակարգի, ինչպես նաեւ ավելի լայն աշխարհագրությամբ տնտեսական փոխկապակցվածության խթանման կարեւոր բաղադրիչ»:
Արարատ Միրզոյանը եւ Անալենա Բերբոքը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները եւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը հարցերի լայն շրջանակ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: