«Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը Կազանում դրական ազդակներ է հաղորդել» - Mediamax.am

2651 դիտում

«Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը Կազանում դրական ազդակներ է հաղորդել»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ Կազանում BRICS-ի գագաթնաժողովում Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «դրական ազդակներ է հաղորդել բանակցություններին»։

«Կազանում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ շատ արդյունավետ հանդիպում է կայացել։ Եվ մենք մտադիր ենք այդ ազդակների հիման վրա շարունակել բանակցությունները», - ասել է Հաջիեւը ՏԱՍՍ-ին։

 

Նա նաեւ նշել է, որ դեկտեմբերին կողմերի միջեւ նոր բանակցային գործընթաց է սկսվելու, սակայն փորձագիտական մակարդակով քննարկումները շարունակվում են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին