Երեւան: Մեդիամաքս: Բաքվում հաջորդ շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին Ռուսաստանը կներկայացնի Միխայիլ Միշուստինը։
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Վալդայ» ֆորումի լիագումար նիստը վարողի հարցին, թե արդյո՞ք COP29-ին մասնակցելու հրավեր ստացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից։
«Ես այնտեղ [Բաքվում] ոչ վաղ անցյալում էի, եւ մենք պայմանավորվեցինք նախագահ Ալիեւի հետ, որ Ռուսաստանը ներկայացված կլինի բարձր մակարդակով: Այդ միջոցառմանը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը»,- ասել է Պուտինը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: