ՌԴ հետախուզություն. ԱՄՆ-ը Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն» - Mediamax.am

Մարտ 05, 2026
3344 դիտում

ՌԴ հետախուզություն. ԱՄՆ-ը Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»


Ռուսաստանի ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկին
Ռուսաստանի ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ը Հայաստանին համառորեն մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»։

Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

«Միացյալ Նահանգների գլխավորած, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես համարում են Վաշինգտոնում, ստիպված կլինի վճարել՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից եւ Հայաստանի շահերին համապատասխանող կայուն առեւտրատնտեսական կապերից իր ամենամտերիմ գործընկերներ ԵԱՏՄ երկրների հետ, որոնք վերջին տարիներին ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը պնդում է, որ «Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ իրականացնել, որը նախատեսում է Երեւանի եւ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ համագործակցության հեռանկարների վարկաբեկումը»։

 

Նշվում է նաեւ, որ «ԱՄՆ Պետդեպարտամենտում նկատելիորեն արագացրել են Հայաստանում արեւմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը խթանող միջոցառումների համալիրի աշխատանքը»։

 

 




Մեր ընտրանին