Բայրամովը հայտարարել է բանակցություններում «լուրջ առաջընթացի» մասին - Mediamax.am

Փետրվար 24, 2026
5955 դիտում

Բայրամովը հայտարարել է բանակցություններում «լուրջ առաջընթացի» մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում «լուրջ առաջընթաց է նկատվում»։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին Բայրամովն ասել է Մեծ Բրիտանիայի պետական նախարար Սթիվեն Դաութիի հետ հեռախոսազրույցում։

 

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում ասել էր.

 

«Ուզում եմ զգուշավոր լավատեսությամբ ասել, որ մոտ ապագայում մենք կկարողանանք համաձայնության գալ մնացած մեկ կամ երկու կետերի շուրջ եւ ունենալ լիովին համաձայնեցված խաղաղության պայմանագիր»։




Մեր ընտրանին