Բաքվում մեղադրում են Եվրախորհրդարանին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար - Mediamax.am

3792 դիտում

Բաքվում մեղադրում են Եվրախորհրդարանին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար


Լուսանկարը` media.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան մեղադրել է Եվրախորհրդարանին նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք COP29 համաժողովը որպես «երկրի վրա քաղաքական ճնշման գործիք» օգտագործելու համար։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Գաֆարովան նշել է, որ «կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է, որի լուծումը պահանջում է միասնություն, սակայն այդ հարցն օգտագործվում է Ադրբեջանի դեմ ուղղված օրակարգը քարոզելու նպատակով»։

 

Նա ափսոսանք է հայտնել, որ «Եվրախորհրդարանը վերածվել է գործիքի՝ Ադրբեջանի դեմ թշնամական և զրպարտչական արշավ իրականացնող ուժերի ձեռքում»։

 

Հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, որը, մասնավորապես, կոչ է անում ԵՄ ղեկավարներին օգտագործել COP29-ը որպես հնարավորություն՝ հիշեցնելու Ադրբեջանին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունների մասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին