Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով:
Ուղերձում, մասնավարապես, ասվում է.
«Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետեւողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Ակնկալում եմ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաեւ փոխըմբռնման, վստահության եւ մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: