Բլինքեն. «Հայաստանը դառնում է ժողովրդավարական համայնքի բարգավաճ անդամ» - Mediamax.am

2121 դիտում

Բլինքեն. «Հայաստանը դառնում է ժողովրդավարական համայնքի բարգավաճ անդամ»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Հայաստանը «դառնում է որպես ժողովրդավարական երկրների մեր համայնքի ծաղկող անդամ»:

«Գործակցելով Միացյալ Նահանգների եւ միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի է կապվում աշխարհի հետ։ Վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը մոտավորապես կրկնապատկվել է։

 

Մենք աշխատում ենք Հայաստանի էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման, նրա բնակչության եւ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Մեր հարաբերությունների հիմքում ընկած մարդկանց միջեւ կապերը շարունակում են ամրապնդվել, ինչին նպաստում է Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում ուժեղ հայկական սփյուռքը:

 

Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում բերել մեր ժողովուրդներին եւ տարածաշրջանին՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի կապակցված, կայուն եւ անվտանգ»,- ասել է Բլինքենը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ հրապարակված ուղերձում։

 

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը հաշվետու կառավարմանը եւ օրենքի գերակայությանը ծանր մարտահրավերների ժամանակաշրջանում: Մենք կշարունակենք հանդես գալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն եւ արժանապատիվ խաղաղության օգտին»,- եզրափակել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին