ԱՄՆ պաշտոնյա. Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա - Mediamax.am

3065 դիտում

ԱՄՆ պաշտոնյա. Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա


Իսոբել Քոլեմանը
Իսոբել Քոլեմանը

Լուսանկարը` USAID


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրեն Իսոբել Քոլեմանն ասել է, որ «Հայաստանը շարունակում է ճնշման ենթարկվել Ռուսաստանի կողմից, որը ձգտում է սահմանափակել Երեւանի ընտրությունը՝ վերջինիս պահելով խորհրդային ժամանակաշրջանի տնտեսական եւ էներգետիկ հարաբերությունների տրամաբանության մեջ»։

«Մենք համարում ենք, որ Հայաստանը եւ նրա ժողովուրդը պետք է կարողանան ինքնուրույն ընտրել իրենց ուղին եւ բարձր ենք գնահատում Հայաստանի վճռականությունը՝ գնալ դեպի ավելի մեծ ազատություն եւ բարգավաճում սեփական պայմաններով», - ասել է Քոլեմանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը Հայաստանի անկախության հռչակման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։

 

«ԱՄՆ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ այս կարեւոր առաջընթացին աջակցելու համար՝ ապրիլին ԵՄ-ի հետ Հայաստանին աջակցելու համար պատմական եռակողմ հանդիպմանը մասնակցելուց մինչեւ հունիսին մեր երկկողմ հարաբերությունները պաշտոնապես Ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացումը: Մեր հարաբերությունները թեւակոխում են ավելի լայն ու խորը համագործակցության նոր դարաշրջան, եւ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանին աջակցելուն»,- ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրենը։

 

Իսոբել Քոլեմանը նշել է, որ վերջին 4 տարիների ընթացքում ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն ավելի քան եռապատկվել է՝ 2020 թվականի $‌96 միլիոնից 2023 թվականին հասնելով $‌321 միլիոնի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է  հարաբերությունների պատմության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին