ՌԴ ԱԳՆ. Երեւանը սաբոտաժ է անում Սյունիքով կոմունիկացիաների բացման համաձայնագիրը - Mediamax.am

3542 դիտում

ՌԴ ԱԳՆ. Երեւանը սաբոտաժ է անում Սյունիքով կոմունիկացիաների բացման համաձայնագիրը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «ՌԴ-ի համար դժվար է հասկանալ, թե ինչու է Երեւանը սաբոտաժ անում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնագիրը»:

«Մինչդեռ Մոսկվան հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության շուտափույթ ավարտի օգտին: Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը եւ կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

 

Նա ընդգծել է, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020-2022 թվականներին ձեռք բերված «մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն եւ տառին հետեւելն է»:

 

«Դրանք ընդգրկում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն: Եռակողմ հանդիպումների եւ փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը մնում է լիովին արդիական»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին