Բաքվում ասել են, որ Փաշինյանը հրաժարվել է Ալիեւի հետ հանդիպումից - Mediamax.am

2731 դիտում

Բաքվում ասել են, որ Փաշինյանը հրաժարվել է Ալիեւի հետ հանդիպումից


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Իլհամ Ալիեւի հետ։

«Մեծ Բրիտանիան՝ որպես Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալող երկիր, նման հանդիպում անցկացնելու առաջարկ էր արել։ Առաջարկվել էր այն անցկացնել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ձեւաչափով։

 

Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մասնակցել էր Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման մեկնարկին, ապա այն շարունակվել էր երկկողմ ձեւաչափով։ Մեծ Բրիտանիան առաջարկել էր նույն ձեւաչափը։

 

Սակայն հայկական կողմը հրաժարվել է հանդիպումից, ինչը մենք գնահատում ենք որպես երկխոսությունից եւ խաղաղության օրակարգը առաջ մղելուց նահանջելու մտադրության դրսեւորում։

 

Միանգամայն անհասկանալի է, թե ինչու Հայաստանը, որը տարբեր հարթակներում խոսում է խաղաղության մասին, հրաժարվում է հանդիպումից, որը կօգներ առաջ մղել խաղաղության օրակարգը։ Միջազգային հանրությունն ինքը պետք է գնահատական տա այն փաստին, որ Հայաստանը, երկխոսության հնարավորությունները գնահատելու եւ խթանելու փոխարեն, հրաժարվում է դա անել»,- Report.az-ին տված հարցազրույցում ասել է Հաջիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին