Մոսկվան եւ Թեհրանը «համապարփակ ռազմավարական գործընկերություն» են կառուցում - Mediamax.am

3006 դիտում

Մոսկվան եւ Թեհրանը «համապարփակ ռազմավարական գործընկերություն» են կառուցում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները հաստատել են Մոսկվայի եւ Թեհրանի մտադրությունը՝ ավելի ամրապնդելու ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների ողջ շրջանակը՝ «հասնելով համապարփակ ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի»։

Այս մասին ասվում է Նյու Յորքում կայացած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ալի Բաղերի-Քյանիի հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 

«Քննարկվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու եւ առկա հակասությունները քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհներով լուծելու անհրաժեշտության վրա։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ երկկողմ օրակարգի մի շարք ընթացիկ հարցերի»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին