Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք - Mediamax.am

854 դիտում

Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 15-16-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Նյու Յորքում։

ԱԳՆ-ից հայտնել են, որ Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։

 

«ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի եւ նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։

 

Այցի շրջանակներում ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ եւ հարակից միջոցառումներ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին