ԱՄՆ վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ կապերի զարգացումը - Mediamax.am

586 դիտում

ԱՄՆ վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ կապերի զարգացումը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը:

Կառավարությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա ասել է, որ ԱՄՆ վարչակազմը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:

 

Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանին արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման, հանրային ծառայությունների, ոստիկանության եւ այլ ոլորտներում: Նա նշել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական եւ առաջնահերթ նշանակություն:

 

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության միջոցառումներին վերաբերող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին