Փաշինյանը Մակրոնին սեպտեմբերին սպասում է Հայաստանում - Mediamax.am

618 դիտում

Փաշինյանը Մակրոնին սեպտեմբերին սպասում է Հայաստանում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին ս.թ. սեպտեմբերին պետական այցով Հայաստանում հյուրընկալելու հրավերը։

Հուլիսին 14-ին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Մակրոնին ուղղված ուղերձում Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

 

«Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջեւ առկա առանձնահատուկ հարաբերությունները։

 

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման համար հայ ժողովրդի կողքին կանգնելու, մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հասնելու ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու Ձեր վճռական հանձնառության եւ անմիջական դերակատարության համար»:

 

Ուղերձը ստորագրված է այսպես.

 

«Եղբայրաբար՝ Նիկոլ Փաշինյան»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին