Երեւան: Մեդիամաքս: Այսօր Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:
Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ս.թ. մայիսին Ալմաթիում:
Միրզոյանի, Բլինքենի եւ Բայրամովի վերջին եռակողմ հանդիպումը կայացել էր ԱՄՆ մայրաքաղաքում 2023թ. հունիսին:
















