Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ - Mediamax.am

1561 դիտում

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կառավարության հաղորդագրության մեջ ասված է.

 

«Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

 

Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։

 

Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որեւէ նախապայմանի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։

 

Այդ համատեքստում առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարեւորությունը եւ վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։

 

Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Նրանք քննարկել են նաեւ տարածաշրջանի եւ միջազգային օրակարգի վերջին զարգացումները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին