Հայաստանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ հասնել ռազմավարական գործընկերության մակարդակի - Mediamax.am

1649 դիտում

Հայաստանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ հասնել ռազմավարական գործընկերության մակարդակի


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հույս է հայտնել, որ «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի»:

ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդես գալով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին, որն ամերիկյան կողմից համախագահում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, նախարարն ասել է.

 

«Մեր գործընկերության առանցքում է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը: Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, չնայած անվտանգության մարտահրավերներին և առաջացող հիբրիդային սպառնալիքներին, Հայաստանի կառավարությունը վճռական է հետևել իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությանն, ամրապնդել համապատասխան պետական ինստիտուտները՝ ապահովելու օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների ամուր պաշտպանությունը: Մենք նաև կարծում ենք, որ ՀՀ-ԱՄՆ ընդլայնված գործընկերությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն ԱՄՆ-ի շարունակական աջակցության հետ մեկտեղ, ունի մեծ ներուժ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին