ՌԴ ՊՆ ղեկավար. «Արեւմուտքը մեր հայ գործընկերներին ներքաշում է իր շահերի ոլորտ» - Mediamax.am

3683 դիտում

ՌԴ ՊՆ ղեկավար. «Արեւմուտքը մեր հայ գործընկերներին ներքաշում է իր շահերի ոլորտ»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն այսօր ասել է, որ ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն Ռուսաստանի հետ առճակատման իրենց քաղաքականությամբ լարվածություն են առաջացնում Վրաստանում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսօր Ալմաթիում ելույթ ունենալով ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, ռուսաստանցի նախարարը, մասնավորապես, ասել է, որ «Հայաստանին եւ Ադրբեջանին պարտադրվում են

միջնորդական ծառայություններ»:

 

«Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արեւմտյան հարթակներում եւ թելադրանքի ներքո»,- նշել է Բելոուսովը։

 

Նրա խոսքով, «առանձնապես մտահոգիչ են Վաշինգտոնի եւ Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության եւ պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներքաշելուն ուղղված ծրագրերը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին