Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամադ Մոխբերի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերն ու երկու երկրի միջեւ հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:
«Թեհրանում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլեւ ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա:
Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել էր Իրան՝ մասնակցելու ավիավթարի հետեւանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրաժեշտի արարողությանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: