ԵՄ-ն կարող է վերականգնել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար - Mediamax.am

1186 դիտում

ԵՄ-ն կարող է վերականգնել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ-ի մի շարք երկրներ պնդում են Վրաստանի դեմ սահմանափակող միջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ ի պատասխան արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունման։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է Financial Times թերթը՝ հղում անելով քննարկումներին տեղյակ պաշտոնյաներին։

 

Նրանց տվյալներով՝ «Նիդեռլանդները, Չեխիան, Շվեդիան եւ Էստոնիան հանդես են գալիս նախաձեռնությամբ՝ հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկել պատժամիջոցների կիրառման հնարավորությունը»։

 

Քննարկման համար առաջարկվող միջոցառումների թվում են Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ում առանց վիզայի ռեժիմի դադարեցումը, նպատակաուղղված պատժամիջոցները եւ ԵՄ-ի ֆոնդերի սառեցումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին