Բորտնիկով. Ռուս սահմանապահները կպահպանեն ներկայությունը Հայաստանում - Mediamax.am

2997 դիտում

Բորտնիկով. Ռուս սահմանապահները կպահպանեն ներկայությունը Հայաստանում


Լուսանկարը` RIA


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Բորտնիկովն այսօր ասել է, որ «ՌԴ սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում»:

«Ի դեմս սահմանապահների՝ մեր ներկայությունը Հայաստանում մնում է: Նրանք կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ։

 

Երեւանը խնդրել էր սահմանազատման գծից դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը: Նման որոշում կայացվել է»,- ասել է Բորտնիկովը։

 

Նա նշել է, որ «շուտով կփակվի նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին