Պեսկով. «Հայաստանի հետ հարաբերություններում բարդ շրջան ենք ապրում» - Mediamax.am

1933 դիտում

Պեսկով. «Հայաստանի հետ հարաբերություններում բարդ շրջան ենք ապրում»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում»։

«Այն նույնիսկ ավելին է, քան եղբայրական, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող այդ հայերը տնտեսական ակտիվությունը մինչեւ հիմա Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսն է կազմում։ Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է:

 

Բայց կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն եւ բարգավաճում բերել։ Ուստի հուսով ենք, որ Երեւանում մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամք կդրսեւորվի, եւ մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը», - ասել է Պեսկովը Aif.ru կայքում հրապարակված հարցազրույցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին