ՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են համաձայնության գալուն - Mediamax.am

3242 դիտում

ՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են համաձայնության գալուն


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի հետ փոխըմբռնումն այս պահի դրությամբ ավելին է, քան մեկ ամիս առաջ»:

«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են համաձայնության գալու 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրի միջեւ եղած սահմանագիծը որպես սահմանազատման եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ընդունելուն:  

 

Իմ տպավորությամբ, մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնությանը»,- ասել է նա ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին