Բաքվում ազդարարել են Ադրբեջանի եւ ՀՀ պատվիրակությունների առաջիկա հանդիպումը - Mediamax.am

1452 դիտում

Բաքվում ազդարարել են Ադրբեջանի եւ ՀՀ պատվիրակությունների առաջիկա հանդիպումը


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ առաջիկա օրերին Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունները կհանդիպեն:

«Խաղաղ պայմանագրի բանակցություններում ընդմիջում եղավ, սակայն տեքստի վրա աշխատանքները շարունակվել են:

 

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշում է կայացվել վերսկսել գործընթացը:

 

Առաջիկա օրերին նախատեսվում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարել Հայաստանի պատվիրակության հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին