Միրզոյանն ու Բորելը քննարկել են Ադրբեջանի սադրանքը - Mediamax.am

693 դիտում

Միրզոյանն ու Բորելը քննարկել են Ադրբեջանի սադրանքը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցը։

«Անդրադարձ է կատարվել այսօր առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը: Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը», - ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին