2024 թվականի երկրորդ կեսին Հայաստանը նախագահելու է ՍԾՏՀԿ-ում - Mediamax.am

1367 դիտում

2024 թվականի երկրորդ կեսին Հայաստանը նախագահելու է ՍԾՏՀԿ-ում


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուին:

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին, հաղորդում են ԱԳՆ-ից:

 

Նաիրի Պետրոսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ մասնակցությունը կազմակերպության շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությանը։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը, տարածաշրջանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններն են, որոնց ամրապնդմանն է միտված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

 

Կողմերը նաև ընդգծել են ՍԾՏՀԿ՝ որպես տարածաշրջանային երկխոսության հարթակի կարևորությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՍԾՏՀԿ-ում Հայաստանի առաջիկա (2024թ. երկրորդ կես) նախագահության նախապատրաստական աշխատանքներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին