Բորելն ու Միրզոյանը կքննարկեն «ավելի հավակնոտ» օրակարգի հնարավորությունը - Mediamax.am

2332 դիտում

Բորելն ու Միրզոյանը կքննարկեն «ավելի հավակնոտ» օրակարգի հնարավորությունը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 13-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ հանդիպումը։

«Կողմերը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունների իրականացման վիճակի, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան գործընկերության ավելի հավակնոտ օրակարգ ունենալու հնարավորության մասին:

 

Նրանք նաեւ կքննարկեն քաղաքական երկխոսությունը եւ բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները, տնտեսական, առեւտրային եւ ոլորտային համագործակցությունը, ինչպես նաեւ միգրացիան, շարժունակությունը եւ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները: Մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային եւ արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ»,- հայտնել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։

 

Գործընկերության խորհրդի հանդիպումը նախագահելու են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին