ՍՏՀԿ-ում Հայաստանի նոր մշտական ներկայացուցիչ է նշանակվել - Mediamax.am

3835 դիտում

ՍՏՀԿ-ում Հայաստանի նոր մշտական ներկայացուցիչ է նշանակվել


Նաիրի Պետրոսյանը
Նաիրի Պետրոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Նաիրի Պետրոսյանին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍՏՀԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ) նշանակելու մասին:

Նաիրի Պետրոսյանը վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդականն էր: Մինչ այն նա զբաղեցնում էր Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը:

 

Նաիրի Պետրոսյանը Հայաստանի ԱԳՆ համակարգում աշխատում է 1998 թվականից:

 

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախկին մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը 2023թ. դեկտեմբերին նշանակվել է ՀՀ դեսպան Եթովպիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին