Զախարովա. Արեւմուտքն անտարբեր է Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ - Mediamax.am

6569 դիտում

Զախարովա. Արեւմուտքն անտարբեր է Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ


Լուսանկարը` sbercloud.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «Արեւմուտքն անտարբեր է հայ բնակչության ճակատագրի նկատմամբ»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ելույթ ունենալով տարին ամփոփող ճեպազրույցում, Զախարովան ասել է.

 

«Անցնող տարին դժվար էր շատ երկրների եւ շատ ժողովուրդների համար: Հայաստանի համար էլ այն հեշտ չէր։ Մենք տեսնում ենք Երեւանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու տարբեր փորձեր։ Տեսնում ենք, որ Արեւմուտքը բացարձակ անտարբեր հայ բնակչության, Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են նրանց զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար: Հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը։ Դա իսկապես չափազանց կարեւոր է մեզ համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին