Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 11-12-ը կգտնվի Բրյուսելում:
ԱԳՆ-ից հայտնել են, որ Արարատ Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը:
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ:
















