Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը - Mediamax.am

4106 դիտում

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 11-12-ը կգտնվի Բրյուսելում:

ԱԳՆ-ից հայտնել են, որ Արարատ Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը:

 

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:

 

Ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին