Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է «մեծ ճեղքումը» Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում՝ մեկնաբանելով դեկտեմբերի 7-ին ընդունված համատեղ հայտարարությունը:
«Ողջունում եմ կալանավորների ազատ արձակումը եւ քաղաքական երկխոսության աննախադեպ մեկնարկը:
Կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ գլխավորած Բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը եւ այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է։
Այժմ ես խրախուսում եմ առաջնորդներին որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը», - ասել է Շառլ Միշելը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: