Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունը 2 ադրբեջանցի եւ 32 հայ զինվորականների ազատ արձակման մասին։
«Այս պարտավորությունը վստահության ամրապնդման կարեւոր միջոց է այն պայմաններում, երբ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագրի վերջնականացման եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Մենք ողջունում ենք նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի համատեղ ջանքերը՝ Հարավային Կովկասի ժողովուրդների համար ավելի խաղաղ եւ բարգավաճ ապագայի հիմքը դնելու համար։ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել տեւական եւ արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին», - ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերի հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: