Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերին:
ԱԽ գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը նրանք քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր եւ ընդգծել տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը:
«Հանդիպմանը Արմեն Գրիգորյանն ու Լաուրա Կուպերին մտքեր են փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակում համագործակցությունը եւ փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջեւ:
Կողմերը երկուստեք կարեւորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման եւ հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները»,- ասված է Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: