Մեկնարկել է Եվրամիության մարմինների պատվիրակության այցը Հայաստան - Mediamax.am

1578 դիտում

Մեկնարկել է Եվրամիության մարմինների պատվիրակության այցը Հայաստան


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության եւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի եւ ներքին գործերի, հետազոտությունների եւ նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան:

Նոյեմբերի 27-ին պատվիրակության անդամներին ընդունել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

 

«Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հեռանկարների ու առկա ներուժի իրացման հնարավորությունների շուրջ։ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է  Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարված քայլերը, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության կարեւորությունը», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին