ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը եղել եւ մնում է մեր դաշնակիցը - Mediamax.am

1015 դիտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը եղել եւ մնում է մեր դաշնակիցը


Լուսանկարը` https://dialogorg.ru/


Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն ասել է, որ «Հայաստանը եղել եւ մնում է ՀԱՊԿ դաշնակիցը»:

«Մինսկում կայացած նստաշրջանին Երեւանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է: Հայաստանը եղել եւ մնում է մեր դաշնակիցը:

 

Որքան ՀԱՊԿ քարտուղարությունը տեղյակ է, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել: Ամեն դեպքում, սա անկախ եւ ինքնիշխան պետության որոշում է, որի վրա չի կարող ազդել այլ պետություն կամ կազմակերպություն: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»,- ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

 

Նոյեմբերի 23-ին Մինսկում կայացել էր ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին Հայաստանից որեւէ պաշտոնյա չի մասնակցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին