Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարները քննադատել են Փաշինյանին - Mediamax.am

3664 դիտում

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարները քննադատել են Փաշինյանին


Լուսանկարը` https://www.riakchr.ru/


Երեւան: Մեդիամաքս: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարները քննադատել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հայտարարել էր Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միանշանակ աջակցության մասին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Փաշինյանի հայտարարությունն անվանել է Աբխազիայի ինքնիշխանության փաստին հակասող։

 

Նա հիշեցրել է, որ Աբխազիայում հարգում են հայ ժողովրդին, «որի մի մասն անցյալի ողբերգական իրադարձությունների ժամանակ իր փրկությունը գտել էր Աբխազիայում»։

 

«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչը Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, որոնք իր քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման եւ հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը», - ասել է Բժանիան։

 

ՏԱՍՍ-ի մեկ այլ հաղորդման համաձայն՝ Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոեւն էլ ասել է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր ժողովրդին»։

 

«Մենք հարգում ենք հայ ժողովրդին, ում հետ ունենք դարավոր բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը։ Նա դավաճանել է Հայաստանից օգնության սպասող հայերին։ Փաշինյանը համարձակություն չգտավ ճանաչելու Արցախի անկախությունը։ Նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում»,- ասել է Գագլոեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին