Փաշինյան. «ՀԱՊԿ անդամ լինելը անհաղթահարելի արգելք է» - Mediamax.am

4966 դիտում

Փաշինյան. «ՀԱՊԿ անդամ լինելը անհաղթահարելի արգելք է»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ չենք կարողանում ՀԱՊԿ-ից մեզ անհրաժեշտ քաղաքական աջակցությունը եւ սպառազինությունը ստանալ»:

«Մյուս կողմից՝ այլ տեղերից աջակցություն ստանալու եւ համագործակցելու համար ՀԱՊԿ անդամ լինելն անհաղթահարելի արգելք է: Մենք պետք է մեր շահերից բխող որոշումներ կայացնենք:

 

Ինչո՞ւ մենք չենք կայացնում կամ կկայացնե՞նք արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում: Մենք կողմնորոշվելու ենք Հայաստանի պետական շահերով․ եթե այս պահին որեւէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, ապա մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ այս պահին «ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ ունեցած պարտավորությունները»:

 

«Այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն Հայաստանի շահերին, եւ մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին